Գյումրիում կանցկացվի ջազի փառատոն, Ֆլորա Բիչախչյանը՝«Նոր ալիք - 2026»-ի հաղթող, 10 ֆիլմ շների մասին, շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա (օգոստոսի 24–28) լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․
Հայաստանի ներկայացուցիչ Ֆլորա Բիչախչյանը հաղթել է Կազանում ընթացող «Նոր ալիք - 2026» մրցույթում։
Հայ ծանրորդ Ասատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում։
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել։
Օգոստոսի 28–31-ը Գյումրիում անցկացվում է «HAY-AT JAZZ. հայը ջազում, ջազը բակում» 7-րդ փառատոնը։
Օգոստոսի 26-ին նշվող Շների միջազգային օրվա առիթով ներկայացրել ենք 10 ֆիլմ, որտեղ չորքոտանի հերոսները կարողանում են հուզել, ժպիտ պարգևել և երբեմն մարդկանց մասին պատմել ոչ պակաս, քան իրենք՝ մարդիկ։
Երերույքի տաճարի տարածքում նախատեսվում է ստեղծել հնավայր-թանգարան։
Հայ դերասան Սամվել Թադևոսյանը նկարահանվել է ֆրանսիական Dior նորաձևության տան նոր գովազդային արշավում։
Հայ ծանրորդները 2 մեդալ են նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնությունում։
Էրիկ Սիմոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում։
«Արարատ-Արմենիան» դարձել է առաջին հայկական ակումբը, որը դուրս եկավ Եվրոպայի լիգա։
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Աբու Դաբիում անցկացված «32nd Abu Dhabi International Chess Festival» միջազգային շախմատի մրցաշարում։
Սեպտեմբերի 19-ին Ձորաղբյուրում արդեն 13-րդ անգամ կանցկացվի «Բերքի տոն» փառատոնը։

