Հայ ծանրորդ Ասատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում

24.08.2026, 18:10
Խաչատրյանը  հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 145 և 150 կգ կշռող ծանրաձողը և դարձել այս վարժության հաղթողը
Հայ ծանրորդ Ասատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/. Հայ ծանրորդ Ասատուր Խաչատրյանը Կոսովոյում ընթացող պատանիների և մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում:

70 կգ քաշային Խաչատրյանը հրում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ գլխավերևում պահել է 145 և 150 կգ կշռող ծանրաձողը և դարձել այս վարժության հաղթողը, Facebook-ում հայտնում է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիան։

Նշենք, որ օգոստոսի 20-ից Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ընթանում է պատանիների ու Մ15 տարեկաների Եվրոպայի առաջնությունը։

Կարդացեք նաև. Ռաֆիկ Ալեքսանյանը հռչակվել է պատանիների MMA աշխարհի չեմպիոն