Ծանրամարտիկ Նարեկ Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սամվել Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ

15.10.2026, 10:24
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում
Ծանրամարտիկ Նարեկ Գրիգորյանը հռչակվեց Եվրոպայի առաջնության չեմպիոն, Սամվել Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 134 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է:

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Կարդացեք նաև․ 70 պտույտ՝ երկու շարժվող բեռնատարների միջև․ հայ մարզիկը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել (ՎԻԴԵՈ)