Ծանրամարտիկներ Սեյրան Խուդանյանը և Դավիթ Առաքելյանը դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիրներ

14.10.2026, 11:13
Ալբանիայում ընթացող Ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 390 մարզիկ՝ 39 երկրից
Ծանրամարտիկներ Սեյրան Խուդանյանը և Դավիթ Առաքելյանը դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիրներ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ծանրամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Սեյրան Խուդանյանը (Բաղրամյան համայնք) և երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը (Գյումրի) դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե և արծաթե մեդալակիրներ, փոխանցում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիան։

Ալբանիայում ընթացող առաջնության 65 կգ քաշում Խուդանյանը պոկեց 110 կգ, 114 կգ ու 117 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 135 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա երրորդն է: Երկամարտի 256 կգ արդյունքով՝ Խուդանյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

Երիտասարդների 65 կգ քաշային կարգում ընտրանու անդամ Դավիթ Առաքելյանը (Գյումրի) պոկեց 118 կգ, 122 կգ, 127 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրումում նա ունեցավ երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ ու 148 կգ: Նա հրում վարժությունում 8-րդն է: Երկամարտի 275 կգ արդյունքով՝ Առաքելյանը ԵԱ-ում 5-րդն է:

2026թ․ հոկտեմբերի 12–19-ը Ալբանիայում ընթացող Ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 390 մարզիկ՝ 39 երկրից։

Կարդացեք նաև. Հայ ըմբիշներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը՝ Մ-23 Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ