Հայկ Մարտիրոսյանը հռչակվել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ACS SUPERCHESS ակումբի կազմում դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության հաղթող։
Մրցաշարի պաշտոնական արդյունքների համաձայն, որոնք Ռումինիայի շախմատի ֆեդերացիան հրապարակել է Chess-Results հարթակում, ACS SUPERCHESS-ը տասը թիմերի շարքում գրավել է առաջին տեղը՝ 9 խաղում տանելով 9 հաղթանակ և վաստակելով թիմային 18 միավոր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տվյալներով՝ Մարտիրոսյանի անհատական ցուցանիշն առաջնությունում հնարավոր 7-ից 5,5 միավոր է, վարկանիշային արդյունավետությունը՝ 2758, իսկ Elo վարկանիշը մրցաշարից հետո՝ 2669:
ACS SUPERCHESS-ի կազմում հայ գրոսմայստերը հանդես կգա նաև Եվրոպայի ակումբային առաջնությունում, որը կանցկացվի Չեռնոգորիայում:

