Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Ալինա Չարաևան դուրս է եկել Պեկինի WTA 1000 մրցաշարի 1/8 եզրափակիչ
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ թենիսիստուհի Ալինա Չարաևան 1/16 եզրափակիչի խաղում WTA վարկանիշում 118-րդ տեղը զբաղեցնող Չարաևան հաղթել է բրիտանուհի Սոնայ Քարթալին (WTA 129), փոխանցում է sportaran-ը։
Հանդիպումն ավարտվեց երկու սեթում՝ 6:4, 6:1 հաշվով։
Այսպիսով, Չարաևան դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ, որտեղ նրա հաջորդ մրցակիցը կլինի Չինաստանի ներկայացուցիչ Ցինվեն Չժենը (WTA 54)։
Թենիսիստուհիները նախկինում հանդիպել են մեկ անգամ։ 2020 թվականին Չժենը հաղթել էր երեք սեթում՝ 2:1 հաշվով։
Հիշեցնենք, որ նախորդ փուլում Չարաևան տարել էր իր կարիերայի ամենախոշոր հաղթանակներից մեկը՝ հաղթելով աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային՝ 3:6, 6:4, 6:3 հաշվով։
Նշենք, որ Պեկինում ընթացում է WTA 1000 կարգի մրցաշարը։
Հիշեցնենք, որ Չարաևան վերջերս է ստացել ՀՀ քաղաքացիություն՝ Կերոն հիմնադրամի ու Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի աջակցությամբ:

