Կովկասյան ընձառյուծը՝ ֆոտոթակարդների թիրախում, 6 մեդալ՝ Աստղագիտության օլիմպիադայից, Սամվել Համբարձումյանը՝ ավտոմրցարշավի արծաթե մեդալակիր. շաբաթվա լավ լուրերը
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք նախորդ շաբաթվա լավ լուրերի ընտրանին։
Եվ այսպես․․․․
Մարզասրահից մինչև ուսման վարձի վերադարձ. ինչ զեղչեր և արտոնություններ են հասանելի ուսանողներին Հայաստանում։
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ «Նովոստի-Արմենիա»-ն հայաստանյան բուհերի հինգ ուսանողների առաջարկել է պատկերացնել, որ մեկ օրով դարձել են իրենց համալսարանի ռեկտորը։
Ջերմուկում նկատել են մայր արջին՝ քոթոթների հետ։
Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի նոկաուտ փուլի առաջին խաղային օրը Հայաստանի առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը 11։9 հաշվով հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։
Հայ աշակերտներն արժանացել են 6 մեդալի Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում։
2027 թվականի ապրիլի 26-ից մայիսի 2-ը Հայաստանում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել։
Սամվել Համբարձումյանը դարձել է Վրաստանում կայացած ավտոմրցարշավի «Georgian Kart Masters 2026»-ի առաջնության արծաթե մեդալակիր։
Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարում։

