ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 6-ից 14-ը ՌԴ «Սիրուս» դաշնային տարածքում տեղի է ունեցել Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադան, որին մասնակցել է 14 երկրի 69 ներկայացուցիչ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հայաստանի թիմում ընդգրկված էր 6 մասնակից:
Այս տարի նույնպես ՀՀ թիմը գրանցել է լավագույն արդյունք՝ արժանանալով 2 ոսկե և 4 արծաթե մեդալների:
Ոսկե մեդալի են արժանացել՝
• Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
• Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալի են արժանացել՝
• Նատալի Մարգարյան - Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
• Տիգրան Գասպարյան- Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
• Էմիլ Հարությունյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
• Արարատ Պետրոսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
Թիմը ղեկավարել է ՀՀ դպրոցականների աստղագիտության հանրապետական հանձնաժողովի նախագահ Արտավազդ Հարությունյանը:

