Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստ Ռոբերտ Պլանտը ելույթ կունենա Երևանում

13.11.2026, 19:37
Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստ Ռոբերտ Պլանտը ելույթ կունենա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում 2027 թվականի սեպտեմբերի 3-ին կկայանա Բրիտանական լեգենդար Led Zeppelin ռոք խմբի նախկին վոկալիստ Ռոբերտ Պլանտի և նրա Saving Grace խմբի համերգը ։

Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է երգչի Facebook-յան էջում։

Համերգը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Երևանյան ելույթը կանցկացվի Root & Branch համաշխարհային շրջագայության շրջանակում։ 2027 թ.-ի օգոստոսի վերջին Պլանտը համերգներով հանդես կգա նաև Ալմաթիում և Տաշքենդում։

Բրիտանացի ռոք երաժիշտ Ռոբերտ Պլանտի Saving Grace խումբը ստեղծվել է 2019 թվականին և միավորում է ֆոլկ, բլյուզ, գոսպել, քանթրի և ավանդական ամերիկյան երաժշտության ժանրերում ստեղծագործող երաժիշտների։ Պլանտի հետ խմբում հանդես են գալիս վոկալիստ Սյուզի Դիանը, թմբկահար Օլի Ջեֆերսոնը, կիթառահար Թոնի Քելսին, մուլտիինստրումենտալիստ Մեթ Ուորլին և թավջութակահար Բարնի Մորս-Բրաունը։

2025 թվականի սեպտեմբերի 26-ին խումբը թողարկել է Saving Grace դեբյուտային ալբոմը Nonesuch Records լեյբլով։ 2026 թվականի հոկտեմբերին կայացել է չորս երգից բաղկացած Saving Grace: All That Glitters... մինի-ալբոմի թվային թողարկումը։