«Մոռանալու եմ, մինչև առավոտ պարելու եմ»․ LADANIVA-ն նոր երգ է ներկայացրել (ՎԻԴԵՈ)
13.11.2026,
12:21
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացրած LADANIVA խումբը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել`«Moranaluem». ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը «Եվրատեսիլ 2024»–ում ներկայացրած LADANIVA խումբը նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել`«Moranaluem»։
Երգի բառերը սիրո, սպասման և նոր հանդիպման հույսի մասին են։ Հերոսը պատմում է աշխարհով մեկ մենակ ճանապարհորդելու, դաշտերով ու սարերով շրջելու, աստղերին նայելու և մի օր հարազատ մարդու հանդիպելու ցանկության մասին։
Կրկներգում հնչում են «Մոռանալու եմ, մինչև առավոտ պարելու եմ» տողերը։
«Moranaluem» երգը ներառված է խմբի «Yasaman» ալբոմում։
Ladaniva խումբը բաղկացած է հայ երգչուհի Ժակլին Բաղդասարյանից և ֆրանսիացի երաժիշտ Լուի Թոմասից։ Խումբը Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում՝ «Jako» երգով, զբաղեցնելով 8-րդ տեղը։

