«Զվարթնոց» օդանավակայանում 2 ժամանող չվերթ է չեղարկվել, ևս 3-ը՝ հետաձգվել

13.11.2026, 15:26
Չվերթների չեղարկման և ուշացումների պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում
«Զվարթնոց» օդանավակայանում 2  ժամանող չվերթ է չեղարկվել, ևս 3-ը՝ հետաձգվել

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երկու ժամանող չվերթ է չեղարկվել, ևս 3-ը ՝ հետաձգվել։

Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հրապարակած տվյալներից։

Մասնավորապես, չեղարկվել են Ռուսաստանի Միներալնիե Վոդի քաղաքից ժամը 11։20-ին և Վրաստանի Բաթումի քաղաքից ժամը 15։30-ին նախատեսված չվերթները։

Ուշացումներով կիրականացվեն Մոսկվայից և Սամարայից ժամանող 3 չվերթները։

Չվերթների չեղարկման և ուշացումների պատճառների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում։