Երևանում ձերբակալվել է սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ (ՎԻԴԵՈ)
13.11.2026,
13:04
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում ձերբակալվել է սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվող 48-ամյա տղամարդ, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները նոյեմբերի 9-ին մայրաքաղաքի Օղակաձև զբոսայգում ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 48-ամյա տղամարդուն։
Նա հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր սպանության փորձի և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված էր կալանքը։
Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև. Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 22 երթուղու վարորդը հանկարծամահ է եղել ղեկին և վթարի ենթարկվել

