Ողբերգական դեպք՝ Երևանում. թիվ 22 երթուղու վարորդը հանկարծամահ է եղել ղեկին և վթարի ենթարկվել
13.11.2026,
09:52
Այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել երևանում
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել երևանում։
Ինչպես հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։
Ընկերության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի՝ վարորդը նախ մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ընկերությունը ցավակցություն է հայտնել աշխատակցի ընտանիքին և հարազատներին։

