Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը մեկնաբանել է ինքնաթիռներից մեկում ռումբի առկայության մասին տեղեկությունը
12.11.2026,
15:16
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հերքել է ինքնաթիռներից մեկում ռումբի առկայության մասին տեղեկությունը
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հերքել է ինքնաթիռներից մեկում ռումբի առկայության մասին տեղեկությունը։
««Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով։ Թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի։ Օդանավակայանի աշխատանքում որևէ փոփոխություն չկա»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է օդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ ուժային կառույցների ներկայացուցիչները օդանավակայանում են, օդանավերից մեկում ռումբի մասին ահազանգ է ստացվել։

