Լոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, շինությունը մասնակի փլուզվել է

13.11.2026, 11:54
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկներ
Լոռիում գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել, շինությունը մասնակի փլուզվել է

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։35-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։

ՆԳՆ Փրկարար ծառայության տեղեկացմամբ՝ տուժածներ չկան։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկներ։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոմոբիլային գազալցավորման ճնշակային կայանի (ԱԳԼՃԿ) առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով շինությունը մասնակի փլուզվել է։

Հրդեհը մարվել է տեղում առկա ուժերով։ Տուժածներ չկան։

Դեպքի հանգամանքները պարզվում են։