Սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք․ երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

18.11.2026, 19:22
Սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան
Սպանություն, սպանության փորձ և ապօրինի զենք․ երկու տարի հետախուզվող 55-ամյա տղամարդը Մոսկվայից տեղափոխվել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով հետախուզվող 55-ամյա տղամարդը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան։

Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից, նոյեմբերի 17-ին ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա–Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ, որը 2024 թվականի օգոստոսի 7-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով։

Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

55-ամյա տղամարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։