Սևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի

16.11.2026, 14:21
Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում
Սևանի բնակարաններից մեկում փրկարարները հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքի շենքերից մեկի բնակարանում հրդեհ է բռնկվել, և հնարավոր է՝ ներսում մարդ լինի։

Փրկարարները, մարելով կրակը, բնակարանում հայտնաբերել են ծխահարված տղամարդու դի։

Դեպքի առթիվ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվում է մահացածի ինքնությունը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը հաշմանդամություն ունեցող անձ էր։

Կարդացեք նաև. Պայթյուն և հրդեհ Գյումրիի ավտոտնակներից մեկում․ երկու տուժած կա