Երևանում առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախուստի է դիմել․ ՔԿ-ն մեկնաբանել է

13.11.2026, 15:52
Երևանում ՊԵԿ-ում  քննչական գործողության ընթացքում առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախուստի է դիմել
Երևանում առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախուստի է դիմել․ ՔԿ-ն մեկնաբանել է

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության վարչական շենքում քննչական գործողության ընթացքում առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախուստի է դիմել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գտնվող Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում։

Կայքի տվյալներով՝ այդ օրը Սյունիքի մարզից նշված վարչական շենք տեղափոխված Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 36-ամյա Միլադ Մ.-ն քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվող քննչական գործողության ընթացքում փախուստի է դիմել։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Նովոստի–Արմենիա»-ին հայտնել է, որ փախուստի դիմած անձը հայտնաբերվել է։

«Փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ», – նշել է Ավդալյանը։