Հայտնի են 2027 թ.-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության անցկացման քաղաքներն ու ժամկետները

21.11.2026, 15:56
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության հայտ էր ներկայացրել տղամարդկանց և կանանց բոլոր վեց տարիքային հավաքականներով
Հայտնի են  2027 թ.-ի բասկետբոլի Եվրոպայի առաջնության անցկացման քաղաքներն ու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2027 թ.-ի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման քաղաքներն ու ժամկետները։

ՀՀ Բասկետբոլի ֆեդերացիայի տեղեկացմամբ, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան մասնակցության հայտ էր ներկայացրել տղամարդկանց և կանանց բոլոր վեց տարիքային հավաքականներով։

Այս անգամ ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի անցկացումը, որը տեղի կունենա հուլիսի 6–11-ը Երևանում:

Տղամարդկանց հավաքականներ

-Մ16 | B դիվիզիոն

Օգոստոսի 5–14

Բրատիսլավա, Սլովակիա

-Մ18 | C դիվիզիոն

Հուլիսի 17–25

Նիկոսիա, Կիպրոս

-Մ20 | B դիվիզիոն

Հուլիսի 9–18

Բաքու, Ադրբեջան

Կանանց հավաքականներ

-Մ16 | C դիվիզիոն

Հուլիսի 6–11

Երևան, Հայաստան

-Մ18 | C դիվիզիոն

Հուլիսի 20–25

Պեժա, Կոսովո

-Մ20 | B դիվիզիոն

Հուլիսի 3–11

Տուլչա, Ռումինիա