Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը

14.11.2026, 20:25
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը
Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ամփոփում է հայ պատանիների արդյունքները Հունաստանի Կրետե կղզում անցկացված 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը։

Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր: 

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում: 

Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 7-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում: 

Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում։

Կարդացեք նաև․ Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կարլսենին Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում (ՎԻԴԵՈ)