Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի ցնցող հաղթանակը՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ, Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստի համերգը՝ Երևանում և բեզոարյան այծերի զբոսանքը՝ Հայաստանի լեռներում․ շաբաթվա լավ լուրերը

14.11.2026, 18:34
Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք նախորդ շաբաթվա լավ լուրերի ընտրանին
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի ցնցող հաղթանակը՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ, Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստի համերգը՝ Երևանում և բեզոարյան այծերի զբոսանքը՝ Հայաստանի լեռներում․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամեն շաբաթ մենք ներկայացնում ենք նախորդ շաբաթվա լավ լուրերի ընտրանին։

Եվ այսպես․․․․

Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

Սյունիքի լեռներում տեսախցիկը ֆիքսել է  վայրի բեզոարյան այծերի։

Հենրիխ Մխիթարյանը զբաղեցնում է 13-րդ տեղը ՈՒԵՖԱ-ի վարկանիշում՝ եվրոգավաթներում անցկացրած խաղերի թվով։

Նոյեմբերի 10-ին նշվող Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ «Նովոստի–Արմենիա»-ն ներկայացրել է հինգ հայազգի գիտնականների և գյուտարարների, որոնց աշխատանքներն առնչվում են բժշկությանը, բանկային տեխնոլոգիաներին, ավիացիային և տիեզերական հետազոտություններին։

Լեոն կներկայացնի Հայաստանը «Our Generation 2026» միջազգային մրցույթում։

Հայ շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում։

Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն։

Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ12 փոխչեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ Մ14 բրոնզե մեդալակիր։

«Մոռանալու եմ, մինչև առավոտ պարելու եմ»․ LADANIVA-ն նոր երգ է ներկայացրել։

Led Zeppelin-ի լեգենդար վոկալիստ Ռոբերտ Պլանտը ելույթ կունենա Երևանում։

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կարլսենին Total Chess World Championship Tour Pilot 2026 մրցաշարում։