Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում
08.11.2026,
12:14
Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Վարազդատ Լալայանը դարձել է ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 457 կգ արդյունքով (210+247 կգ) բրոնզե մեդալ է նվաճել Չինաստանում ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 210 կգ կշռող ծանրաձողն ու կանգնել պատվո հարթակի երկրորդ աստիճանին:
Հրում վարժությունում նա 247 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մինչ այս Հայաստանի կանանց հավաքականի կազմում Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ) դարձել էր հրում վարժության բրոնզե մեդալակիր։

