Հրդեհ՝ Սպիտակ քաղաքում. կա 1 հոսպիտալացված

08.11.2026, 11:42
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ
Հրդեհ՝ Սպիտակ քաղաքում. կա 1 հոսպիտալացված

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 7-ին՝ ժամը 22։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։

Ներսում կա ավտոմեքենա և բալոն, հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում և ներսում կայանված «Ford» մակնիշի ավտոմեքենայում։

Մեկ քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։05-ին, մարվել՝ 23։58-ին։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Կարդացեք նաև. Արմավիրի քրեական ոստիկանները կանխել են 5000 դոլարի դիմաց նախապատրաստվող սպանություն