Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել

06.11.2026, 11:13
Արագածոտնում մարդատար միկրոավտոբուս է կողաշրջվել, կա զոհ
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը բախվել է հողաթմբին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:10-ի սահմաններում «JAC» մակնիշի միկրոավտոբուսը Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածի վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ միկրոավտոբուսը սպասարկում էր 511 երթուղին։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք նաև․ Բեռնատարը չունի ՀՀ պետհամարանիշներ և հայկական հաշվառում․ Խուդաթյանը՝ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած վթարի մասին