Օհանավան բնակավայրի մոտ գրանցված ավտովթարի զոհերի թիվը հասել է 9–ի

04.11.2026, 11:11
Երեկ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 9–ի
Օհանավան բնակավայրի մոտ գրանցված ավտովթարի զոհերի թիվը հասել է 9–ի

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 9–ի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Բախվել են 4 տրանսպորտային միջոց՝ Jeep Compass, Opel Zafira, Chevrolet Volt և կցորդիչով բեռնատար։

Shamshyan.com–ը նախօրեին հայտնել էր, որ վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, ևս 3-ը վիրավորվել է և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսը վիրահատվել է, երրորդ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: