Ինքնագլորով փախուստ, խլացուցիչով ինքնաձիգ, 20 փամփուշտ. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել Երևանում (ՖՈՏՈ)

03.11.2026, 10:15
Ինքնագլորով երթևեկել է հանդիպակաց ու հայտնվել պարեկների ուշադրության կենտրոնում․ 27–ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ ու կապի միջոցներ են հայտնաբերվել․ ՖՈՏՈ
Ինքնագլորով փախուստ, խլացուցիչով ինքնաձիգ, 20 փամփուշտ. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել Երևանում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ծառայողները Երևանի Սիլիկյան թաղամասում շրջիկ ծառայություն իրականացնելիս նկատել են ինքնագլորով հանդիպակաց երթևեկող մի երիտասարդի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Տեսնելով պարեկներին՝ նա դրսևորել է կասկածելի վարքագիծ և փորձել փախուստի դիմել։

Պարեկները հետապնդել և բռնել են նրան։ Զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ։

самокат, полиция

«Ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզվել է, որ նա Երևանի 27-ամյա բնակիչ է։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են խլացուցիչով և օպտիկական սարքով ինքնաձիգ, 20 փամփուշտով փամփշտատուփ, կապի միջոցներ և այլ առարկաներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերվածն առգրավվել է։ 27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։