«Զվարթնոցում» ուղևորի պայուսակից 8000 դոլար և 50 հազար ռուբլի են գողացել․ կասկածյալը ձերբակալվել է

02.11.2026, 13:10
8000 դոլար և 50 հազար ռուբլի․ օդանավակայանում գողացել են ուղևորի պայուսակը
«Զվարթնոցում» ուղևորի պայուսակից 8000 դոլար և 50 հազար ռուբլի են գողացել․ կասկածյալը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել։

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ 

Օդանավակայանի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամանման սրահի մաքսային զննման հատվածից քաղաքացու պայուսակը գողացել և 8000 դոլարն ու 50 հազար ռուբլին վերցրել է օտարերկրյա մեկ այլ քաղաքացի։ 

Համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։

29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։