Ջերմուկում գրանցված երկրաշարժի ցնցումները զգացվել են Վայոց Ձորում և Սյունիքում

30.10.2026, 09:41
Երկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
Ջերմուկում գրանցված երկրաշարժի  ցնցումները զգացվել են Վայոց Ձորում և Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 00:31-ին, Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Գերատեսչության տեղեկացմամաբ, երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գնդեվազ և Սարավան գյուղերում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորայք և Սառնակունք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։