Երևան – Միներալնիե Վոդի չվերթի համար պատրաստվում է պահուստային օդանավ հիմնական օդանավի վերադարձից հետո․ Քաղաքացիական ավիացիա
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ներկայումս թռիչքին է պատրաստվում պահուստային ինքնաթիռը, որը Երևանից Միներալնիե Վոդի կտեղափոխի ավելի վաղ տեխնիկական անսարքության պատճառով վերադարձած չվերթի ուղևորներին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
Գերատեսչությունում նաև պարզաբանել են, որ ինքնաթիռը մեկնման օդանավակայան է վերադարձել օդորակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով:
Ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցմանն ի պատասխան կոմիտեից հայտնել էին, որ «Ազիմուտ» ավիաընկերության Երևան — Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ուղևորատար ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան:
Որոշ աղբյուրներ հայտնում էին, որ ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել. Կոմիտեում այս տեղեկությունը չեն մեկնաբանել:

