Երևանում շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։
Ինչպես հայտնում է կայքը, նշված հիվանդանոց են մեկնել համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխայի մահը։
Դեպքի փաստով Քննչական կոմիտեում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը 1 ամսական աղջիկ է։

