Բեռնատարը բախվել է խոշոր եղջերավոր անասունի և կողաշրջվել

26.10.2026, 16:54
Բախման հետևանքով անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել
Բեռնատարը բախվել է խոշոր եղջերավոր անասունի և կողաշրջվել
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 12։45-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հ. Ա․-ն իր վարած՝ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարով բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է կայքը, բախման հետևանքով անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել։

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, և պարզվում է անասունի սեփականատիրոջ ինքնությունը։