Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 2 զոհ, 5 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

24.10.2026, 23:02
Մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից  3-ը` նրանց երեխաները
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում. կա 2 զոհ, 5 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է կայքը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, առաջինը օգնության են հասել այդ պահին վթարի վայրով անցնող քաղաքացիները, նախ տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա սեփական ու ծառայողական ավտոմեքենաներով տեղափոխել «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները։ Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։