Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքում․ 27–ամյա վարորդը BMW–ով․ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։00-ի սահմաններում Սևան-Ծաղկունք-Զովաբեր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Հենրիկ Խ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով կողաշրջված հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վիրավոր ուղևորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

