Սյունիքում բախվել են բեռնատարն ու Kia–ն․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է

21.10.2026, 21:15
Փրկարարները վիրավորին հատուկ տեխնիկայի օգնությամբ են դուրս բերել ավտոմեքենայից
Սյունիքում բախվել են բեռնատարն ու Kia–ն․ վերջինիս վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն։

Փրկարարները վիրավորին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։