Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Նար-Դոս փողոցում բախվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 00։05-ի սահմաններում Նար-Դոս փողոցում՝ թիվ 80 հասցեի դիմաց, բախվել են 42-ամյա Արման Մ․-ի վարած «Kia Optima» մակնիշի և 30-ամյա Կարապետ Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Տարածքը սահմանազատել է պարեկների կողմից։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

