Ուժեղացված հսկողություն Երևանում․ 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ տարածք (ՎԻԴԵՈ)

21.10.2026, 12:11
Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում իրականացրած մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել. ՎԻԴԵՈ
Ուժեղացված հսկողություն Երևանում․ 31 մոտոցիկլետ տեղափոխվել է հատուկ տարածք (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 19-ին Երևանի գնդի պարեկների՝ մայրաքաղաքում իրականացրած մոտոցիկլետներով ուժեղացված ծառայություն են իրականացրել։
Թիրախային միջոցառումների արդյունքնում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ։

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 143 արձանագրություն, 31 մոտոցիկլետ տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Մասնավորապես, հայտնաբերվել են անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով վարելու,  առանց վարորդական իրավունքի վկայականի և մոտոցիկլետի հաշվառման համարանիշի նիշը փակելու, ուժը կորցրած վարորդական իրավունքի վկայականով և առանց սաղավարտի վարելու, ինչպես նաև այլ իրավախախտման դեպքեր։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, զերծ մնալ հաշվառման համարանիշերը փակելուց կամ տեսանելիությունը որևէ եղանակով սահմանափակելուց։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները շարունակական են։