Երևանի վարչական շրջաններից մեկը՝ գրեթե ամբողջությամբ, Աջափնյակի մի մասն ու ՀՀ 2 մարզեր 24 ժամով կջրազրկվեն
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկը՝ գրեթե ամբողջությամբ, Աջափնյակի մի մասն ու ՀՀ 2 մարզեր 24 ժամով կջրազրկվեն։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 21-ին ժամը 11:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 11:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Դավթաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Նորաշեն, Գ-1 թաղամասերի, Ալիխանյան Եղբայրների,Մարգարյան, Ֆուչիկի, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Մազմանյան փողոցները իրենց նրբանցքներով, Հալաբյան 22-38 համարները իրենց կոտորակներով, ինչպես նաև՝ Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-37 փողոցների, Պռոշյան, Քասախ գյուղերի, Եղվարդ քաղաքի, Արագածոտնի մարզի՝ Նոր Երզնկա, Սաղմոսավան, Ուշի գյուղերի ջրամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

