Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

21.10.2026, 10:30
Որոշումն ընդունվել է նախօրեին կայացած ՔՊ վարչության հերթական նիստում
Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ, հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որոշումն ընդունվել է նախօրեին կայացած ՔՊ վարչության հերթական նիստում։