Խուզարկություններ Ստեփանավանում՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում․ ձերբակալվել է 14 անձ

21.10.2026, 11:22
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում  ձերբակալվել է 14 անձ

Խուզարկություններ Ստեփանավանում՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում․ ձերբակալվել է 14 անձ

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում, հայտնել է «Ուժեղ Հայաստան» խմբի պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։

Ի պատասխան «Նովոստի-Արմենիա»-ի հարցման, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունները։

«Ի պատասխան՝ հաստատում ենք, որ խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտնել է, որ ձերբակալվածների թվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզերի 21 համայնքներում, այդ թվում՝ Ստեփանավանում, տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։