24 ժամ գազ չի լինի Հայաստանի մարզերից մեկում. ՀԱՍՑԵՆԵՐ
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. 24 ժամ գազ չի լինի Հայաստանի մարզերից մեկում։
Ինչպես հայտնում է Գազպրոմ Արմենիան, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 21-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Գետիկ, Վահան, Շորժա, Մարտունի, Թթուջուր, Դրախտիկ, Արտանիշ բնակավայրերի գազասպառողների, «Տիգարելլ», «Ուրսա Մաժոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Աշտարակ Միլկ», «Ար-Տար» ՍՊԸ-ների (կաթնամթերքի արտադրություն), սեփականատեր Արսեն Նադարյանի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություների գազամատակարարումը։
«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է Գազպրոմ Արմենիա ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

