Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին

20.10.2026, 18:40
Նա միջոցառմանը հանդես կգա որպես հրավիրյալ բանախոս
Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըկմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին (Euronews EU Enlargement Summit), որը տեղի կունենա Բրյուսելում 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։

Նա միջոցառմանը հանդես կգա որպես հրավիրյալ բանախոս։

Գագաթնաժողովի շրջանակներում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնատար անձինք կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարության և բարեփոխումների հարցերը։