Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

20.10.2026, 18:07
Հայկը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Էլինան՝ 3 հնարավորից՝ 3 միավոր
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը և կանանց հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը մասնակցում են շախմատի Եվրոպայի 41-րդ ակումբային գավաթին և կանանց 30-րդ ակումբային գավաթին։

Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարերը անցկացվում են հոկտեմբերի 17-ից 23-ը՝ Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում։

Հայկ Մարտիրոսյանը հանդես է գալիս Ռումինիայի «SuperChess Romania» թիմի կազմում, իսկ Էլինա Դանիելյանը՝ Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում։

Հայկը 2 հնարավորից ունի 2 միավոր, իսկ Էլինան՝ 3 հնարավորից՝ 3 միավոր։

Մրցաշարին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը հանդես է գալիս Չեխիայի «Sigil Fund Pardubice» թիմի կազմում և 3 հնարավորից ունի 1.5 միավոր։