Հայաստանը Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից վերադարձել է 9 մեդալով

20.10.2026, 15:42
Մրցաշարին մասնակցել են 2007-2009 թթ. ծնված ըմբիշներ
Հայաստանը Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից վերադարձել է 9 մեդալով

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանը Վրաստանում կայացած ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարից վերադարձել է 9 մեդալով՝ 2 ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան, Վրաստանում կայացել է Վրաստանի վաստակավոր մարզիչ Մուրադ Դոխտարաշվիլիի և սպորտի միջազգային վարպետ Զաուր Շեյիլաձեի անվան 17-րդ միջազգային հուշամրցաշարը:

Մրցաշարին մասնակցել են 2007-2009 թթ. ծնված ըմբիշներ:

-61 կգ Արմեն Պապիկյան

-65 կգ Գագիկ Ղազարյան

-70 կգ Գոռ Մկրտչյան

-74 կգ Ավետիք Թութխալյան

-97 կգ Ավետ Ենգոյան

-57 կգ Աշոտ Գյուլնազարյան

-79 կգ Սահակ Հովհաննիսյան

-92 կգ Նարեկ Իկիլիկյան

-125 կգ Անդրանիկ Ջաղեթյան

Կարդացեք նաև. Հայ կարատեիստը բրոնզե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող Աշխարհի Մ21 տարեկանների առաջնությունում