Ըմբիշ Սարգիս Բեգոյանը դարձել է Մ-23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայ ըմբիշը բրոնզե գոտեմարտում 14։9 հաշվով առավելության է հասել ուզբեկ մրցակցի նկատմամբ։ Նա կկանգնի պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
Սա ազատ ոճայինների առաջին մեդալն է ընթացիկ մրցաշարում:
Նշենք, որ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների (Մ23) 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտել է մեկ բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով 9-րդ տեղը և վաստակելով 49 միավոր։ Հայկական թիմի միակ մեդալը նվաճել է 61 կգ քաշային կարգում հանդես եկած Սարգիս Բեգոյանը, հայտնում է sportaran-ը։

