Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

14.10.2026, 17:59
Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ծանրամարտիկ Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ալբանիայում ընթացող Ծանրամարտի երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության 57 կգ կանանց պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 90 կգ, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Գրիգորյանն առաջինն էր նաև հրում վարժությունում՝ 106 կգ, 109 կգ ու 112 կգ արդյունքով:

Երկամարտի 202 կգ արդյունքով՝ Ալեքսանդրա Գրիգորյանը կրկին ոսկե մեդալակիր է Եվրոպայի առաջնությունում: