Շուրջ 237 մլն դրամ և 3 անշարժ գույք․ Գլխավոր դատախազությունն Աղվան Վարդանյանից բռնագանձում է պահանջում

14.10.2026, 17:50
Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Վարդանյանից բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 237 մլն դրամ
Շուրջ 237 մլն դրամ և  3 անշարժ գույք․ Գլխավոր դատախազությունն Աղվան Վարդանյանից բռնագանձում է պահանջում

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

·  3 անշարժ գույք.

·  1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ.

·  1 տրանսպորտային միջոց.

·  3 իրավաբանական անձանցում մասնակցություն.

·  բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները.

·  43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ.

· 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Դրամական պահանջների ընդհանուր գումարը կազմում է 236,64 մլն դրամ: