24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքում
14.10.2026,
14:52
Ջրանջատումը պայմանավորված է պլանային աշխատանքներով
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում և Կոտայքում։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-17 փողոցները իրենց նրբանցքներով, Աղասու, Զ.Քանաքեռցու, Մ.Մելիքյան, Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան խճուղու,
Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։

