Էլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալ
14.10.2026,
18:05
Էլմիրա Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթանում է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունը, որի վերջին փուլը մոտենում է ավարտին:
Հայաստանը ներկայացնող Էլմիրա Կարապետյանը մրցումային վերջին օրը գրանցել է փայլուն արդյունք. նա կանանց 10մ օդամղիչ ատրճանակ մրցաձևի անհատական պայքարում 582 միավորով զբաղեցրել է առաջին հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ, հաղորդում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Եզրափակիչ փուլում համառ պայքարում հայ մարզուհին վաստակել է 242,4 միավոր և նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը։
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունը հերթական նախապատրաստական փուլն էր՝ նոյեմբերի 1-ից 14-ը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ։

