Հայ ըմբիշներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը՝ Մ-23 Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ

14.10.2026, 10:52
Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը դարձան Ըմբշամարտի  Մ-23 Աշխարհի առաջնության  արծաթե մեդալակիրներ
Հայ ըմբիշներ Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը՝ Մ-23 Աշխարհի առաջնության  արծաթե մեդալակիրներ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/. Գասպար Տերտերյանը և Մարտիկ Պետրոսյանը դարձան Ըմբշամարտի Մ-23 Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ։

Այս մասին հայտնում է ՀՀ Ըմբշամարտի ֆեդերացիան։

72 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշ Գասպար Տերտերյանը 3-4 հաշվով ցավալի պարտություն կրեց ղազախ մրցակցից:

Տերտերյանը Հայաստանի թիմին այս մրցաշարում առաջին մեդալը բերեց:

82 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշ Մարտիկ Պետրոսյանը 1-2 հաշվով պարտվեց իրանցի Աբոլֆազլ Մոհմեդիին ու կկանգնի պատվո հարթակի 2-րդ աստիճանին:

Նշենք, որ Լաս Վեգասում հոկտեմբերի 12-ին մեկնարկել է Ըմբշամարտի Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեականները։