Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

14.10.2026, 10:09
Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վավերացումից հետո
Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը Հայաստան- Ադրբեջան խաղաղության վավերացումից հետո։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է ունենա 29.743 քառ. կիլոմետր տարածք։Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը Ալմա -Աթայի հռչակագրի հիման վրա պետք է տեղի ունեննա այս տրամաբանությամբ։

«Անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով՝ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ երկու երկրները՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն»,- Facebook-յանի իր էջում տարածած տեսանյութում ասել է նա՝ հավելելով, որբոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն TRIPP նախագծի շրջանակում, բայց ոչ միայն TRIPP նախագծի շրջանակում։

«Բոլոր հաղորդակցության ուղիները պետք է աշխատեն, բաց լինեն, այդ թվում՝ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով աշխատելու և հաղորդակցությունն ապահովելու տրամաբանությամբ»,- ասել է վարչապետը։  

Նա հավելել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրար որևէ պահանջ չպետք է ներկայացնեն և հանգիստ պետք է թողնեն իրար բոլոր հարցերում՝ ներառյալ Ղարաբաղ, Գարդման, Շիրվան, Նախիջևան տրամաբանությամբ կամ արևմտյան Ադրբեջան տրամաբանությամբ։  

«Հիմա հաջորդ և, թերևս, ամենակարևոր հարցը՝ արդյոք կա՞ իրական հնարավորություն խաղաղությանն այսպիսի տեսք տալու։ Թուրքմենստանում Ադրբեջանի նախագահի հետ ունեցած շփումների արդյունքներով ես ունեմ նախնական տպավորություն, որ մենք խաղաղությանը նման տեսք տալու հնարավորություն ունենք, և մենք առաջիկայում զբաղված ենք լինելու այդ հնարավորությունը իրագործելով, այդ հնարավորությունը իրականություն դարձնելով»,- ընդգծել է Փաշինյանը։